Մենք բոլորս պարտական ենք Ղարաբաղյան շարժմանը
15.09.2026 | 11:44
Շատերը կարծում են, որ Ղարաբաղյան շարժումը միայն Արցախ ազատագրելու ու ծանր պատերազմի մասին էր, որը մեզ բերեց երկրորդ կործանարար պատերազմը ու Արցախի վերջնական հայաթափումը, բայց էդքան էլ այդպես չի:Ղարաբաղյան շարժման շնորհիվ կանխվեց ՀՀ հետագա իսլամացումը թեկուզ խաղաղ պայմաններում:Պատկերացրեք եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, ապա այսօր Հայաստանում կապրեր մոտավոր 1 մլն ադրբեջանցի, խորհրդարանում մանդատների մոտ 30%-ը կլիներ իրենցը:Հաշվի առնելով իրենց դեմոգրաֆիկ տեմպերը, հնարավորա 2070-ից հետո իրենք լինեին մեծամասնություն մեր երկրում:
Երեկ Հաջիևը Գանձասարում օտարերկրյա դեսպաններին ցույց էր տալիս դատարկ գրքեր, որոնք ներկայացվում էր որպես հայոց պատմություն և հայկական հետքի առկայությունը Արցախում:Էս շղթայի տրամաբանությամբ եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, ունենալաով ֆիզիկական ներկայություն ՀՀ-ում, թողնելով որոշակի հետագիծ մոտ 100 տարի հետո մեր երկիրը ներկայացվելու էր որպես 100% -անոց ադրբեջանական հող ադրբեջանցիների բնակեցվածությամբ:
Շնորհակալություն Ղարաբաղյան շարժմանը և նրա մասնակիցներին, որոնց շնորհիվ մեր սերունդը գոնե հնարավորություն ունի ճիշտ քայլերի ու զարգանալու դեպքում փրկել ՀՀ-ի ապագան, ու փակել իսլամացման ճանապարհները:
Կեցցե Հայաստանի անկախ հանրապետությունը:
Վրույր ՔՈՉԱՐՅԱՆ:
Լուսանկարում՝ Իսլամի տարածման քարտեզը՝ առաջ և հիմա:
Մեկնաբանություններ